Կոդելակ
ԿՈԴԵԼԱԿ® - ժամանակակից դեղամիջոցների մասնագիտացված շարք, որն արդյունավետ կերպով պայքարում է տարբեր բնույթի հազերի դեմ մեծահասակների և երեխաների մոտ։
ԿՈԴԵԼԱԿ® ԲՐՈՆԽՈ - դեղամիջոցների խումբ է, որը կիրառվում է խորխարտադրությամբ ուղեկցվող հազի բուժման համար՝ մեծահասակների և 2 տարեկանից բարձր երեխաների համար։
Արտադրվում է
- դեղահաբերի տեսքով, տուփի մեջ 10 և 20 հատ պարունակությամբ
- էլիքսիրի (հեղուկ) տեսքով 100 և 200 մլ ծավալով
ԿՈԴԵԼԱԿ-ԲՐՈՆԽՈ դեղահաբերը նախատեսված են մեծահասակների և 12 տարեկանից բարձր տարիքի երեխաների համար։
ԿՈԴԵԼԱԿ-ԲՐՈՆԽՈ Ուրցի հանուկով էլիքսիրը նախատեսված է մեծահասակների և 2 տարեկանից բարձր տարիքի երեխաների համար։
Դեղամիջոցի մանրամասն նկարագրությունը, հատկությունները, ազդեցության մեխանիզմները ներկայացված են ԿՈԴԵԼԱԿ-ԲՐՈՆԽՈ էջում։
ԿՈԴԵԼԱԿ® ՆԵՈ - դեղամիջոցների խումբ է, որը կիրառվում է չոր հազի բուժման համար։ Շնորհիվ թողարկման տարբեր դեղաձևերի՝ հարմար է և՛ մեծահասակների, և՛ փոքրիկների համար՝ 2 ամսականից սկսած։
ԿՈԴԵԼԱԿ-ՆԵՈ շարքում առկա են հետևյալ դեղաձևերը՝
- դեղահաբեր 18 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց համար
- օշարակ 100 և 200 մլ ծավալով 3 տարեկանից բարձր տարիքի երեխաների և մեծահասակների համար
- կաթիլներ երեխաների համար՝ սկսած 2 ամսականից
ԿՈԴԵԼԱԿ ® ՆԵՈ շարքում ընդգրկված բորոր դեղաձևերը թույլատրված են հղիության 2-րդ և 3-րդ եռամսյակում։ Դեղամիջոցի մանրամասն նկարագրությունը, հատկությունները, ազդեցության մեխանիզմները ներկայացված են ԿՈԴԵԼԱԿ® ՆԵՈ էջում։