ԿՈԴԵԼԱԿ-ԲՐՈՆԽՈ – մասնագիտացված դեղամիջոցների շարք է, որը նախատեսված է շնչուղիների հիվանդությունների բուժման համար, այդ թվում նաև հարբուխի, որոնք ուղեկցվում են դժվարացած խորխարտադրությամբ։ Այդպիսի հազը հաճախ անվանում են նաև «թաց» կամ «պրոդուկտիվ»։
ԿՈԴԵԼԱԿ ԲՐՈՆԽՈ դեղամիջոցները առանձնանում են իրենց յուրահատուկ համակցված բաղադրությամբ1։
Շնորհիվ համակցված բաղադրության՝ ԿՈԴԵԼԱԿ ԲՐՈՆԽՈ շարքի դեղամիջոցները ապահովում են համալիր թերապևտիկ ազդեցություն թաց հազի դեպքում (պրոդուկտիվ և քիչ պրոդուկտիվ)՝ նպաստելով հազի տևողության կրճատմանը և դրա վերացմանը։
ԿՈԴԵԼԱԿ ԲՐՈՆԽՈ դեղամիջոցների բաղադրության մեջ մտնող նյութերի համակցությունը հաջողությամբ համատեղում է ինչպես ժամանակակից դեղաբանության զարգացումները, այնպես էլ ավանդական բժշկության դարավոր ավանդույթները` հիմնված օգտակար խոտաբույսերի բուժիչ հատկությունների մասին գիտելիքների վրա:
ԿՈԴԵԼԱԿ ԲՐՈՆԽՈ-ի կազմի մեջ բացի արհեստական սինթեզված բժշկական նյութերից, մտնում են նաև հետևյալ բնական բուսական բաղադրիչները՝
- Թերմոփսիսի հանուկ (էքստրակտ) – ԿՈԴԵԼԱԿ ԲՐՈՆԽՈ հաբերում
- Ուրցի հանուկ – ԿՈԴԵԼԱԿ ԲՐՈՆԽՈ ուրցով էլիքսիրի մեջ
- Մատուտակի արմատի հանուկ (գլիցիրատ և դրա աղերը) – երկու դեղաձևերի կազմի մեջ՝ և՛ դեղահաբերի, և՛ էլիքսիրի.
Ֆիտոթերապիայի (բուսաբուժության) գաղափարը աջակցում է հենց Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։
Համաշխարհային մեծ փորձի վերլուծության հիման վրա, ԱՀԿ-ն ընդունել է բոլոր երկրների առողջապահական համակարգերում ավանդական բժշկության մեթոդների շուտափույթ ներդրման անհրաժեշտությունը2։
ԿՈԴԵԼԱԿ ԲՐՈՆԽՈ-ի ազդեցությունը պայմանվորված է դրա կազմի մեջ մտնող բաղադրամասերի ֆարմակոլոգիական հատկություններով։ Դեղամիջոցի բաղադրիչների ազդեցությունը ուղղված է դրանց բոլորի հատկությունների փոխադարձ ուժեղացմանը։
ԿՈԴԵԼԱԿ ԲՐՈՆԽՈ-ի դեղահաբերի և էլիքսիրի բաղադրությունների փոքր-ինչ տարբերությունը պայմանավորված է դրանց արդյունաբերական արտադրության տեխնոլոգիական առանձնահատկություններով։
ԿՈԴԵԼԱԿ ԲՐՈՆԽՈ-ի համակցված բաղադրությունը և համալիր ազդեցությունը ուղղված են հարբուխի ժամանակ առաջացող թաց հազի առաջացմանը նպաստող բոլոր հիմանական գործոնների վերացմանը՝
1. վիրուսների և միկրոբների դեմ
- Հակավիրուսային ազդեցությունը պայմանավորված է դեղամիջոցի կազմի մեջ մտնող գլիցիրիզինաթթվով։ Դրա ակտիվությոնը մի շարք վիրուսների դեմ ցուցադրված է in vitro փորձերի ժամանակ, ինչպես նաև գրիպի in vivo մոդելի վրա6,7
- Հակամանրէային ազդեցությունը պայմանավորված է ուրցով, որի մեջ պարունակվող թիմոլի ֆլավանոիդները և կորվակրոլը ունեն մանրէասպան ազդեցություն բակտերիաների կոկային ձևերի վրա և բակտերիաների աճը ընկճող ազդեցություն բացասական միկրոօրգանիզմների վրա, ինչպես նաև ունեն բարձր հակասնկային ակտիվություն ախտածին սնկերի նկատմամբ8։
2. բրոնխների բորբոքման դեմ
- Նպաստում է բրոնխների պատերում բորբոքման նվազեցմանը
- Նպաստում է միկրոօրգանզիմների ազդեցությունից և հազային նոպաներից վնասված լորձաթաղանթի վերականգմանը
3. խորխարտադրության դեմ
- Նվազեցնում է խորխի մածուցիկությունը՝ փոխելով դրա ռեոլոգիական հատկությունները և բարելավելով դուրսբերումը
- Բարելավում է խորխի դուրսբերումը թոքերից և բրոնխներից՝ խթանելով շնչուղիների թարթչավոր էպիթելի շարժողական ֆունկցիան
- Չափավոր արտահայտված սպազմոլիտիկ հատկության շնորհիվ նպաստում է խորխի դւորսբերմանը նույնիսկ ամենափոքր տրամաչափի բրոնխներից
Դեղամիջոցների համակցված բաղադրությամբ պայմանավորված՝ համալիր թերապևտիկ ազդեցությունը համարվում է ԿՈԴԵԼԱԿ ԲՐՈՆԽՈ դեղամիջոցների շարքի տարբերակիչ առանձնահատկությունը։ Այս հատկությունը սկզբունքորեն տարբերակում է ԿՈԴԵԼԱԿ ԲՐՈՆԽՈ-ն թաց հազի բուժման համար գովազդի շնորհիվ լայնորեն կիրառվող միաբաղադրիչ այլ հայտնի դեղամիջոցներից, որոնք պատրաստված են ամբրոքսոլի և/կամ ացետիլցիստեինի հիմքի վրա։
Մասնավորապես, խորխարտադրությամբ ուղեկցվող հազի բուժման դեպքում ,ԿՈԴԵԼԱԿ ԲՐՈՆԽՈ դեղամիջոցների առավելությունը ամբրոքսոլի հիմքի վրա պատրաստված միաբաղադրիչ դեղամիջոցների համեմատ ապացուցված է մի շարք դիտարկվող կլինիկական հետազոտությունների արդյունքում։
ԿՈԴԵԼԱԿ ԲՐՈՆԽՈ-ն ազդում է 2 անգամ ավելի ուժգին՝ իրապես լավացնելով խորխի դուրսբերումը և ավելի նշանակալիորեն նվազեցնելով հազի ուժգնությունը9
ԿՈԴԵԼԱԿ ԲՐՈՆԽՈ-ն ավելի արագ է փոխակերպում ոչ պրոդուկտիվ հազը պրոդուկտիվի։ Դեղամիջոցի ընդունման դեպքում նկատվում է բուն հազի տևողության կրճատում10-11
ԿՈԴԵԼԱԿ ԲՐՈՆԽՈ-ն հավաստիորեն նպաստում է բրոնխներում բորբոքային պրոցեսի նվազեցմանը11
ԿՈԴԵԼԱԿ ԲՐՈՆԽՈ-ն ունի ավելի բարձր դրական սուբյեկտիվ գնահատական բուժում ստացած բուժառուների կողմից ևս10-11.

2 անգամ ավելի ուժեղ

հազի տևողության նվազմամբ

բրոնխներում բորբոքային պրոցեսը

բուժառուների կողմից
ԿՈԴԵԼԱԿ ԲՐՈՆԽՈ շարքի դեղամիջոցների համար բնորոշ են հետևյալ հատկությունները՝
- Ազդում են ընդունումից արդեն 30 րոպե անց12,13
- Միանվագ ընդունումից հետո ազդեցության տևողությունը 6-8 ժամ14
- Անվտանգության բարենպաստ երաշխիքներ9-11
- Բաղադրության մեջ բացակայում են կախվածություն առաջացնող նյութեր:


ԿՈԴԵԼԱԿ ԲՐՈՆԽՈ դեղամիջոցները արտադրվում են 2 դեղաձևով, ինչը ապահովում է ճիշտ ընտրություն տարբեր տարիքային խմբերի համար՝
- Էլիքսիր – 2 տարեկանից մեծ երեխաների և մեծահասակների համար
- Հաբեր – 12 տարեկանից մեծ երեխաների և մեծահասակների համար


Հաշվի առնելով ԿՈԴԵԼԱԿ ԲՐՈՆԽՈ դեղամիջոցների օգտագործման բժշկական ցուցումների առանձնահատկությունները՝ ստորև ներկայացված են ճիշտ դեղաձևերի ընտրության և դոզավորման խորհուրդները տարբեր տարիքային խմբերի համար՝



ԿՈԴԵԼԱԿ ԲՐՈՆԽՈ դեղամիջոցներից յուրաքանչյուրը ապահովում է ընդունման առավելագույն հարմարավետություն՝
էլիքսիր
- Հեղուկ դեղաձև, որը հարմար է թե՛ ծնողներին երեխաների համար օգտագործման դեպքում, թե՛ երեխաներին ընդունելու և կուլ տալու համար
- Դոզավորման հարմարավետություն և ճշգրտություն – դեղաձևի տուփի մեջ ներառված է 2,5 և 5,0 մլ ծավալով երկկողմանի չափիչ գդալիկ
- Բաղադրության մեջ սպիրտի, շաքարի և գունանյութերի բացակայություն
- Ծավալի ընտրության երկու հնարավորություն՝ 100 մլ (երեխաների համար) և 200 մլ (մեծահասակների համար)
Դեղահաբեր՝
- Դեղահաբերի փոքր չափ, ինչը հեշտացնում է ընդունման պրոցեսը
- Փաթեթավորման երկու տարբերակ – տուփի մեջ 10 և 20 դեղահատերով տարբերակներ.
ԿՈԴԵԼԱԿ ԲՐՈՆԽՈ դեղաձևերի օտագործման եղանակները։
Ինչպե՞ս ընդունել ԿՈԴԵԼԱԿ ԲՐՈՆԽՈՆ
Այս հարցում կողմնորոշվելու համար կօգնի ստորև ներկայացված աղյուսակը՝
դեղամիջոցների ընդունման և ծախսի ստանդարտացված ծավալները ըստ բժշկական ցուցումների
Список литературы:
- На основании данных регистра лекарственных средств по состоянию на апрель 2017 г.
- Карпеев А.А., Киселева Т.Л. Фитотерапия: Методические рекомендации МЗ РФ 2000/63/. М.: Изд-во ФНКЭЦ ТМДЛ Росздрава, 2006. - С. 9-42.
- На основании данных IMS Health, розничный аудит, апрель 2017 г.
- Всемирная организация здравоохранения (2010) Монографии ВОЗ о лекарственных растениях, широко используемых в Новых независимых государствах (ННГ)
- ESCOP Monograph, Thimi herba (Thyme). European Scietific Cooperation on Phytomedicine, Elburg (2003)// Монография Европейское научное объединение по фитотерапии – монография «Трава Тимьяна» (Чабреца), Элбург, 2003 г.
- В.В. Зарубаев, В.Б. Аникин, В.С. Смирнов. ПРОТИВОВИРУСНАЯ АКТИВНОСТЬ ГЛИЦЕРРЕТОВОЙ И ГЛИЦИРРИЗИНОВОЙ КИСЛОТ. Инфекция и иммунитет 2016, Т. 6, № 3, с. 199–206
- A. Wolkerstorfer, H.Kurz. Glycyrrhizin inhibits influenza A virus uptake into the cell. Antiviral Research 83 (2009) 171–178.// А.Волкерсторфер, Х.Курц, Глицирризиновая кислота: блокировка пенетрации вирусов гриппа типа А в клетки. Противовирусные Исследования 83 (2009) 171-178.
- Соколов С.Я. Фитотерапия и фитофармакология: Руководство для врачей. М.: Медицинское информационное агенство,2000. 976 с.
- Коделак Бронхо в 2,6 раза эффективнее снижает интенсивность влажного кашля в сравнении с амброксолом у детей с 2 до 6 лет (с 3го по 10й день терапии). Мизерницкий Ю.Л. Клиническая эффективность комбинированной мукоактивной отхаркивающей терапии у детей с острыми респираторными инфекциями нижних дыхательных путей. Педиатрия 3, 2011 г., Приложение Consilium medicum, с. 16-21.
- Снегоцкая М.Н. Новые препараты в лечении кашля детей. Педиатрия. 5/2012, с. 24-29.
- Княжеская Н.П. Комбинированные отхаркивающие препараты в практике врача-интерниста. Особенности препаратов КОДЕЛАК® БРОНХО и КОДЕЛАК® БРОНХО с чабрецом. Справочник поликлинического врача №11, 2012, с.45-49.
- Экстракт термопсиса оказывает отхаркивающее действие, максимум действия развивается через 30-60 минут. Инструкция по медицинскому применению препарата КОДЕЛАК® БРОНХО.
- Амброксол начинает действовать через 30 минут после применения. Кирилина С.А. «Практика педиатра», сентябрь 2012, с. 11-13.
- На основании рекомендованной кратности применения КОДЕЛАК БРОНХО и КОДЕЛАК БРОНХО с ЧАБРЕЦОМ, представленной в инструкциях по медицинскому применению препаратов