Коделак логотип
ցանկացած տեսակի  հազի բուժում  մեծահասակների և  երեխաների  մոտ

Կոդելակ

ԿՈԴԵԼԱԿ® - ժամանակակից դեղամիջոցների մասնագիտացված շարք, որն արդյունավետ կերպով պայքարում է տարբեր բնույթի հազերի դեմ մեծահասակների և երեխաների մոտ։

ԿՈԴԵԼԱԿ® ԲՐՈՆԽՈ - դեղամիջոցների խումբ է, որը կիրառվում է խորխարտադրությամբ ուղեկցվող հազի բուժման համար՝ մեծահասակների և 2 տարեկանից բարձր երեխաների համար։


Արտադրվում է
  • դեղահաբերի տեսքով, տուփի մեջ 10 և 20 հատ պարունակությամբ
  • էլիքսիրի (հեղուկ) տեսքով 100 և 200 մլ ծավալով

ԿՈԴԵԼԱԿ-ԲՐՈՆԽՈ դեղահաբերը նախատեսված են մեծահասակների և 12 տարեկանից բարձր տարիքի երեխաների համար։

ԿՈԴԵԼԱԿ-ԲՐՈՆԽՈ Ուրցի հանուկով էլիքսիրը նախատեսված է մեծահասակների և 2 տարեկանից բարձր տարիքի երեխաների համար։

Դեղամիջոցի մանրամասն նկարագրությունը, հատկությունները, ազդեցության մեխանիզմները ներկայացված են ԿՈԴԵԼԱԿ-ԲՐՈՆԽՈ էջում։

ԿՈԴԵԼԱԿ® ՆԵՈ - դեղամիջոցների խումբ է, որը կիրառվում է չոր հազի բուժման համար։ Շնորհիվ թողարկման տարբեր դեղաձևերի՝ հարմար է և՛ մեծահասակների, և՛ փոքրիկների համար՝ 2 ամսականից սկսած։


ԿՈԴԵԼԱԿ-ՆԵՈ շարքում առկա են հետևյալ դեղաձևերը՝
  • դեղահաբեր 18 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց համար
  • օշարակ 100 և 200 մլ ծավալով 3 տարեկանից բարձր տարիքի երեխաների և մեծահասակների համար
  • կաթիլներ երեխաների համար՝ սկսած 2 ամսականից

ԿՈԴԵԼԱԿ ® ՆԵՈ շարքում ընդգրկված բորոր դեղաձևերը թույլատրված են հղիության 2-րդ և 3-րդ եռամսյակում։ Դեղամիջոցի մանրամասն նկարագրությունը, հատկությունները, ազդեցության մեխանիզմները ներկայացված են ԿՈԴԵԼԱԿ® ՆԵՈ էջում։