Коделак логотип ՆԵՈ
ՉՈՐ ՀԱԶԻ ԲՈՒԺՈՒՄ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՏ

ԿՈԴԵԼԱԿ® ՆԵՈ – դեղամիջոցների շարք՝ հատուկ նախատեսված չոր հազի դեմ պայքարի համար։

Կոդելակ ՆԵՈ - ՉՈՐ ՀԱԶԻ ԲՈՒԺՈՒՄ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՏ


  • ԿՈԴԵԼԱԿ ՆԵՈ դեղամիջոցի ակտիվ նյութը հանդիսանում է բութամիրատը։ Բութամիրատի մոլեկուլի ազդեցության հուսալիությունը և անվտանգությունը չոր հազի բուժման պրակտիկայում փորձարկվել են ժամանակի ընթացքում և լավ ուսումնասիրվել ու հաստատվել են տարբեր կլինիկական հետազոտությունների արդյունքներում ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների մոտ1,2,3
  • Չոր հազի բուժման դեպքում ԿՈԴԵԼԱԿ ՆԵՈ-ն ունի ընտրողական ազդեցություն գլխուղեղում գտնվող հազի կենտրոնի վրա։ Ի շնորհիվ կենտրոնական ազդեցության՝ ԿՈԴԵԼԱԿ-ՆԵՈ-ն նպաստում է հազային ռեֆլեքսի և շնչուղիների գրգռված լորձաթաղանթի հիպերռեակտիվության ընկճմանը, որոնք հանդիսանում են տանջող չոր հազի պատճառ։

Коделак Нео. Средство от сухого кашля. Действие препарата.

  • Ազդելով հազային կենտրոնի վրա՝ ԿՈԴԵԼԱԿ ՆԵՈ-ն նպաստում է հազային հրոցների ինտենսիվության, ուժի և հաճախականության նվազմանը չոր հազի դեպքում, այդ թվում նաև կապույտ հազի ժամանակ։ Այն ունի հակահազային, չափավոր բրոնխալայնիչ և հակաբորբոքային ազդեցություն, բարելավում է թոքերի ֆունկցիան։
  • ԿՈԴԵԼԱԿ® ՆԵՈ հակահազային դեղամիջոցները ունեն անվտանգ և դրական ազդեցություն օրգանզիմի վրա՝
    • չեն ընկճում շնչառությունը
    • չեն պարունակում կոդեին կամ այլ նյութեր, որոնք կարող են կախվածություն առաջացնել
    • թույլատրված են երեխաներին սկսած 2 ամսական տարիքից*
    • կարող են կիրառվել հղիության ժամանակ սկսած 2-րդ եռամսյակից**
    • թույլատրված են շաքարային դիաբետ ունեցող անձանց, քանի որ իրենց կազմի մեջ չեն պարունակում գլյուկոզ կամ սախարոզ
  • ԿՈԴԵԼԱԿ® ՆԵՈ դեղամիջոցների շնորհիվ, նրանց կազմի մեջ առկա բութամիրատ նյութի, բնորոշ են հետևյալ հատկանիշները
    • Հակահազային ազդեցության սկիզբը դեղամիջոցը ընդունելուց արդեն 30 րոպե անց4
    • բուժման հենց առաջին օրվանից գիշերային հազի ընկճում
    • երկարատև հակահազային ազդեցություն միանվագ ընդունումից հետո՝
      • մինչև 6 ժամ - հեղուկ դեղաձևերի համար (կաթիլներ, օշարակ)5
      • մինչև 12 ժամ - ազդող նյութի դանդաղ ձերբազատմամբ դեղահաբերի համար6
    • երկարատև օգտագործման դեպքում հակահազային ազդեցության պահպանում1
Օգնություն չոր հազի դեպքում
առաջին իսկ ընդունումից
Լիարժեք քնի հնարավորություն առանց հազի գրեթե ամբողջ գիշերվա ընթացքում


Չոր հազի համար նախատեսված ԿՈԴԵԼԱԿ ՆԵՈ դեղամիջոցը ընձեռում է համապատասխան դեղաձևի անհատական ընտրության հնարավորություն տարբեր տարիքային խմբերի համար



կաթիլներ
Երեխաներին 2 ամսական տարիքից
օշարակ
Երեխաներին 3 տարեկանից և մեծահասակներին
դեղահաբեր
18 տարեկանից բարձր տարիքի անձանց


  • Կաթիլներ երեխաների համար սկսած 2 ամսականից։ Դեղամիջոցի շշիկը ունի հատուկ կաթոցիչ, որն ապահովում է փոքրիկների համար դեղամիջոցի խիստ ճշգրիտ դոզավորում։ Դեղամիջոցի 1 մլ պարունակում է 22 կաթիլ։ Յուրաքանչյուր շշիկ-կաթոցիչի մեջ առկա է 440 դոզա-կաթիլ։
  • Չոր հազի համար օշարակը նախատեսված է 3 ամսականից մեծ երեխաների և մեծահասակների համար։Դեղամիջոցի փաթեթավորման մեջ ներառված է նաև հարմարավետ երկկողմանի չափիչ գդալիկ 2,5 և 5,0 մլ ծավալներով՝ հեշտ և հարմար դոզավորման համար, տարբեր տարիքային խմբերի օգտագործման դեպքում։
  • ԿՈԴԵԼԱԿ ՆԵՈ օշարակը արտադրվում է երկու ծավալի շշիկներով՝

    • 100 մլ – օպտիմալ ծավալ է 3-6 տարեկան երեխաների չոր հազի բուժման համար
    • 200 մլ – հարմար է ավելի մեծ տարիքային խմբի երեխաների համար (6-12 կամ 12-18 տարեկան), ինչպես նաև մեծահասկաների համար, ովքեր նախընտրում են հեղուկ դեղաձևը։ Այս տարբերակը հարմար է նաև այն ընտանիքների համար, որտեղ կա հաճախ հիվանդացող երեխա կամ մի քանի երեխաներ։ 200 մլ ծավալով դեղաձևը կարելի է կոչել «ընտանեկան» տարբերակ։

ԿՈԴԵԼԱԿ ՆԵՈ-ի հեղուկ դեղաձևերը հեշտացնում են դրա ընդունումը՝ օգնելով ծնողներին հեշտությամբ այն օգտագործել, իսկ երեխաներին՝ հեշտությամբ ընդունել։ Հեղուկների քաղցրահամ լինելը և վանիլի հաճելի համը ավելի դյուրին են դարձնում դեղաձևի ընդունումը հատկապես երեխաների կողմից։

  • Դեղահաբեր 18 տարեկանից բարձր անձանց համար։ԿՈԴԵԼԱԿ ՆԵՈ-ի դեղահատի ազդող նյութի կատարելագործված ձերբազատումը ապահովում է դեղամիջոցի խտության հավասարաչափ բաշխումը և հնարավորություն է տալիս կրճատել դեղամիջոցի օրական ընդունումը մինչև օրը 2 անգամի՝ ավելի հարմարավետ դարձնելով դեղի ընդունումը։


Коделак Нео. Средство от сухого кашля. Дозировки.

կաթիլ

Коделак Нео. Средство от сухого кашля. Дозировки.

օշարակ

Коделак Нео. Средство от сухого кашля. Дозировки.

Դեղահաբ

Հակահազային դեղամիջոց ԿՈԴԵԼԱԿ ՆԵՈ-ի ընդունման կանոնները։

Ինչպե՞ս ընդունել ԿՈԴԵԼԱԿ ՆԵՈ-ն։ Այս հարցի պատասխանը ներկայացված է ստորև ներկայացված աղյուսակում։



Коделак Нео. Средство от сухого кашля. Схема приема.



* для формы выпуска – капли для приема внутрь.

** только по рекомендации врача, с учетом соотношения пользы для матери и потенциального риска для плода


  1. Никифорова Г.Н. // Русский Медицинский Журнал. – 2011. – Т. 19, №23. – С. 1436-1439
  2. Mikó P. The use and safety of butamirate containing drops, syrup and depot tablets in Hungary // Orv Hetil. - 2005 -V. 27 - № 146(13) – P. 609-612 // Мико П. Использование и безопасность бутамирата, содержащегося в таблетках и сиропах в Венгрии. Медицинский еженедельник - 2005 - V. 27 - № 146(13) – P. 609-612.
  3. Charpin J, Weibel MA. Comparative evaluation of the antitussive activity of butamirate citrate linctus versus clobutinol syrup. Respiration. 1990;57(4):275-9 // Шарпен Ж., Вайбель MA. Сравнительная оценка противокашлевой активности микстуры от кашля бутамирата цитрата и сиропа клобутинола. Дыхание, 1990;57(4):275-9.
  4. В.Н. Абросимов. Хронический кашель. ТЕРАПИЯ №1(5) 2016, с. 4-12.
  5. Инструкция по медицинскому применению препаратов КОДЕЛАК® НЕО капли и КОДЕЛАК® НЕО сироп
  6. Инструкция по медицинскому применению препарата КОДЕЛАК® НЕО таблетки