Коделак логотип
ՑԱՆԿԱՑԱԾ ՏԵՍԱԿԻ ՀԱԶԻ ԲՈՒԺՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՄՈՏ

Ինչպե՞ս բուժել չոր հազը

ԿՈԴԵԼԱԿ® ՆԵՈ

Коделак

Չոր հազը առաջանում է կոկորդի, ըմպանի և ավելի հազվադեպ շնչափողի լորձաթաղանթի գրգռման դեպքում։ Գրգռման մասին ազդակը նյարդաթելերով փոխանցվում է գլխուղեղում գտնվող հազի կենտրոն։ Ստացված գրգռին պատասխան ռեակցիան հազային ռեֆլեքսն է՝ ուժեղ, արագացված օդային արտահոսք շնչուղիների ստորին բաժիններից բերանի միջոցով դեպի դուրս։ Չոր հազը չի ուղեկցվում խորխարտադրությամբ և, որպես կանոն, չի բերում ոչ մի հանգստություն։ Այն նկարագրվում է որպես տանջող և նոպայաձև հազ։ Այսպիսի հազը կարող է վնասել շնչուղիների լորձաթաղանթը՝ այդպիսով ավելի ուժեղացնելով բորբոքումը, ծանրացնելով հիվանդության ընթացքը և դանդաղեցնելով լավացումը։

Չոր հազը հաճախ նկատվում է սուր շնչական հիվանդության առաջին 2-3 օրերին և հետագայում, դեպքերի մեծամասնությունում, փոխակերպվում է թաց հազի։ Այն կարող է դիտվել նաև հիվանդության լավացումից հետո որոշ ժամանակի ընթացքում, ինչը սովորաբար կրում է ռեֆլեկտոր, մնացորդային բնույթ փաստացի արդեն տարած հիվանդությունից հետո։

Չոր հազը հաճախ կարող է խանգարել գիշերային քունը, նվազեցնել ախորժակը, հրահրել գլխացավեր, փսխում և նույնիսկ անմիզապահություն, հյուծում է հիվանդին, ծանր է տարվում ինչպես հիվանդի, այնպես էլ նրա շրջապատի կողմից։ Այդ իսկ պատճառով, չոր հազի բուժման դեպքում, ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասկաների մոտ, նպատակահարմար է կիրառել դեղամիջոցներ, որոնք նվազեցնում են շնչուղիների գրգռումը և ընկճում են գլխուղեղում գտնվող հազի կենտրոնը, ինչպիսին հանդիսանում է հենց ԿՈԴԵԼԱԿ ՆԵՈ-ն։