Коделак логотип
ՑԱՆԿԱՑԱԾ ՏԵՍԱԿԻ ՀԱԶԻ ԲՈՒԺՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՄՈՏ

Կոդելակ Բրոնխո՝ խոնավ հազի դեմ

ԿՈԴԵԼԱԿ® ԲՐՈՆԽՈ

Коделак Бронхо

Թաց հազը առաջանում է բրոնխների բորբոքման և ,որպես հետևանք, հավելյալ քանակությամբ մածուցիկ խորխի կուտակման հետևանքով։

Բրոնխներում առկա բորբոքային պրոցեսը խոչընդոտում է բրոնխների լորձաթաղանթի թարթչավոր էպիթելի թավիկների ֆունկցիան, որոնք նորմայում կատարում են դրենաժային ֆունկցիա՝ դուրս բերելով խորխը և մանր օտար մարմիններ բրոնխներից։

Բորբոքման հետևանքով թավիկների գործունեության ակտիվության նվազումը կամ դրանց որոշ քանակության մեռուկացումը նպաստում է հավելյալ քանակությամբ լորձային արտադրության առաջացմանը բրոնխներում և դրա կանգին շնչուղիների մակերեսին։ Լորձի դուրսբերման դանդաղումը հանգեցնում է դրա ավելի խտացմանը ու մածուցիկության ավելացմանը, ինչպես նաև նպաստավոր պայմաններ են ստեղծվում մանրէների աճի և հետագա բարդությունների առաջացման համար։

Հազային ռեֆլեքսի միջոցով թոքերը փորձում են ազատել շնչառական ուղիները կուտակված մածուցիկ խորխից, մինչդեռ, առանց կողմնակի օգնության, խտացած արտազատուկը դուրս բերելը երբեմն չափազանց դժվար է լինում, հատկապես երեխաներին։ Հաճախ թաց հազը ուղեկցում է այնպիսի տարածված հիվանդություններին, ինչպիսիք են բրոնխիտը և թոքաբորբը։

Թաց հազի բուժման համար թե՛ երեխաների, և թե՛ մեծահասկաների համար նպատակահարմար է օգտագործել այնպիսի դեղամիջոցներ, որոնք ոչ միայն նոսրացնում և հեշտացնում են խորխի դուրսբերումը, այլ նաև ազդում են հազը առաջացնող պատճառի վրա՝ նվազեցնելով բորբոքման արտահայտվածությունը բրոնխներում։

Նմանատիպ դեղամիջոցներց է հենց ԿՈԴԵԼԱԿ® ԲՐՈՆԽՈ-ն։